Միջոցառումներ
Կայացավ «Մանկաբուժական դպրոց»-ի երկօրյա սեմինարը
Հունիսի 7-8-ը «Արաբկիր» Բժշկական համալիրի կոնֆերանս դահլիճում կայացավ հերթական «Մանկաբուժական դպրոց» անվանումը կրող սեմինարների շարքը: Սեմինարին ներկա էին ինչպես Երևանի պոլիկլինիկաների, այնպես էլ մարզային մանկաբույժները:
«Մանկաբուժական դպրոց»-ի պատմության, նպատակների մասին զրուցեցինք Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի անդամ, «Արաբկիր» Բժշկական համալիրի մաս կազմող «Երեխաների և դեռահասների» առողջության ինստիտուտի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Սարգսյանի հետ:
– Ներկայացրեք, խնդրեմ, «Մանկաբուժական դպրոց»-ի պատմությունից, ո՞րն է առաջնային նպատակը, ինչպիսի՞ նվաճումներ են գրանցվել մինչ այժմ:
– Նպատակը մեկն է` մանկաբուժական օգնության որակի բարձրացումը: Մենք դրան հասնում ենք քայլ առ քայլ: Ազնվորեն պետք է ասել, որ մեկ սեմինարից հետո միանվագ փոփոխություն տեսնելը ոչ իրատեսական է, ուստի մենք աշխատում ու կրթում ենք շարունակաբար, լուսաբանում ենք և հնարավորության սահմանում հետևում ու վերահսկում ոլորտի փոփոխությունները: Կազմակերպած նման աշխատանքի արդյունքում առաջընթացը միանշանակ ակնառու է: Հայաստանում մանկական մահացություների թիվը կազմում է շուրջ 10-11պրոմիլե: Սա իհարկե ավելի բարձր ցուցանիշ է, քան մենք կցանկանայինք, բայց շատ ավելի ցածր է, եթե այն համեմատենք վերջին տարիների հետ:
– Ի՞նչ խնդիրների եք անդրադառնում սեմինարների ընթացքում և ինչքանո՞վ են շոշափվող թեմաները հրատապ:
– Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիան նմանատիպ միջոցառումներ անց է կացնում տարին 1 կամ 2 անգամ, որում ներգրավվում են Հայաստանի բոլոր մարզերից մոտ 190 մանկաբույժ, իսկ այսօրվա մասնակիցների թիվը գերազանցում է 200-ը: Այս սեմինարները քիչ ավելի լայնամասշտաբ են, և մենք այն անվանել ենք «Մանկաբուժական դպրոց»: Թեմաները ներկայացնում են հանրապետության առաջատար մասնագետները: Լինում են դեպքեր, երբ մասնակցում են նաև արտասահմանյան մեր գործընկերները: Թեմաների ընտրությունը կատարվում է ասոցիացիայի խորհրդի և մասնագետների համատեղ որոշմամբ:
– Ի՞նչ թեմաներ են արծարծվել երկօրյա սեմինարում:
– Քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են երիկամային հիվանդությունները, որոնք բավականին լայն տարածում ունեն, և թեման այսօր ավելի քան արդիական է:
10 երեխաներից մեկի մոտ հանդիպում է անմիզապահություն. սա արդեն երկրորդ հրատապ թեման է: Կարևոր է, որ առաջնային և երկրորդային օղակի բժիշկները կարողանան տարբերակել կլինիկականնրա ձևերը և համապատասխանաբար ճիշտ վարել բուժման ընթացքը:
Քննարկվել է նաև չափազանց տարածված մի խնդիր` ցնցումային համախտանիշը: Երեխաների 7-8 %-ն ունենում են երկարատև, կարճատև, անցողիկ ցնցումներ, որոնք պահանջում են համապատասխան բժշկական համակարգված մոտեցում:
Մյուս թեման մեր օրերում մեծ տարածում գտած խնդիրներից` քնի խանգարումն է, որը վերաբերում է թե´ երեխաներին, թե´ մեծահասկաներին։ Այսօրվա տեխնիկան` համակարգիչ, հեռուստացույց, երեխաների կողմից օգտագործվում է մեծ չափաբաժնով, ինչը հանգեցնում է նրանց քնի խանգարմանը: Սեմինարի երկրորդ օրը քննարկվեցին իմունականխարգելման ոլորտում նոր զարգացումները։ Երեխաների մոտ հիվանդացության առաջնային պատճառներից մեկը` սուր թոքաբորբը, միշտ եղել է, և կարծում եմ դեռ կշարունակի մնալ արդիական: Մենք ներկայացրեցինք կոնկրետ օրինակներ, փորձեցինք մշակել մոտեցման կարգ, որպեսզի նման օրինակներ այլևս չլինեն:
Մյուս թեմաները վերաբերում են աղեստամոքսային համակարգի խնդիրներին, բորբոքային հիվանդություններին։
Սեմինարին վերջին քննարկված թեման դպրոցահասակ երեխաների, դեռահասների ֆիզիկական և սեռական զարգացմանը վերաբերող խնդիրներն էին: Թվում է վաղուց հայտնի և բացահայտված թեմա է, սակայն այստեղ նույնպես նորություններ կան, որոնց մասին պետք է իմանան մանկաբույժները: Շատ կարևոր է բացահայտել և հաշվի նստել, թե ինչպես է ներկայիս դարաշրջանն անդրադառնում երեխաների, դեռահասների ֆիզիկական զարգացման վրա:
– Ձեր խոսքն ընթերցողին, խնդրեմ…
– Շնորհակալ եմ Med-practic-ին լուսաբանող աշխատանքի համար: Այն, ինչ դուք ներկայացնում եք, անկասկած մեծ կարևորություն ունի, պետք է շարունակել լուսաբանել և´ լավը, և´ վատը, որպեսզի մարդիկ և՛ ոգևորվեն, և՛ չկորցնեն իրատեսության զգացումը:
«Մանկաբուժական դպրոցի» կայացման գործում մեծ է նաև ճապոնական Աստելլաս Ֆարմա Յուրոպ ընկերության հայաստանյան ներկայացուցչության դերը: Համագործակցության մասին ավելի մանրամասն տեղեկացանք Աստելլաս ընկերության բժշկական ներկայացուցիչ Սերգեյ Ազնաուրյանից:
– Ո՞րն է Աստելլաս դեղագործական ընկերության և «Մանկաբուժական դպրոց»-ի ընդհանուր նպատակը:
– Աստելլաս ընկերությունը Մանկական բժիշկների հայկական ասոցիաիցայի հետ համատեղ 2-րդ տարին է, ինչ կազմակերպում է նմանատիպ սեմինարներ, կոնֆերանսներ: Մեր համագործակցությունը բազմաբնույթ է: Այս անգամ աջակցել ենք Մանկաբույժների դպրոցի ստեղծման, կազմակերպման գործին:
Մանկաբույժների ասոցիացիան մի հարկի տակ համախմբել է մանկաբույժներին, և անց է կացնում ուսուցողական սեմինարներ, որոնք անպայման պետք է նպաստեն բժշկի աշխատանքի որակի բարձրացմանը: Սեմինարի ընթացում մենք ներկայացնում ենք նաև մանկական պրակտիկայում կիրառում ստացած մեր դեղամիջոցները:
– Ո՞րն է Ձեր ներդրումը մանկաբուժության մեջ:
– Աստելլաս ֆարման արտադրում է բացառապես ապահով և որակյալ դեղամիջոցներ երեխաների համար: Դրանք արդեն շատ վաղուց վայելում են մանկաբույժների վստահությունը իրենց արդյունավետությամբ, անվտանգությամբ, և լայն կիրառություն են ստացել Հայաստանում, ինչպես օրինակ. Ֆլեմոկլավ Սոլյուտաբ, Ֆլեմոքսին Սոլյուտաբ, Վիլպրաֆեն Սոլյուտաբ դեղամիջոցները։
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն